կարևոր
490 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 23:46
Հասարակություն Իրավական

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ «Հետք»

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ «Հետք»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ քայլեր չեն ձեռնարկել քաղաքացուն իր դստեր հետ վերամիավորելու և նրանց հարաբերությունները պահպանելու համար։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի հորը վճարել 4500 եվրո փոխհատուցում՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Այս մասին գրում է Հետքը։

««Հետքն» այս պատմությանն անդրադարձել էր դեռևս 2025թ. հունվարին։

Ավետյանը յոթամյա աղջկա հայրն է։ Ծնողները, որոնք ազգությամբ հայ են, բնակվել են ԱՄՆ-ում և ամուսնալուծվել են 2021թ.-ին։ 2023թ. մարտին ԱՄՆ դատարանը երեխայի խնամքն ամբողջությամբ հանձնել է հորը։ Հետագայում, առանց հոր համաձայնության, մայրը երեխային տեղափոխել է Հայաստան։

2024թ. հոկտեմբերին երեխայի մայրը մեկնել է ԱՄՆ՝ աղջկան թողնելով իր ծնողների՝ երեխայի մորական տատիկի և պապիկի խնամքին։ Ավետյանը 2024թ. հոկտեմբերի 12-ին եկել էր Հայաստան՝ երեխայի խնամքը ստանձնելու նպատակով, սակայն երեխայի մոր ծնողներն աղջկան չէին հանձնել հորը։

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի Լոս Անջելեսի շրջանի քրեական բաժնի կողմից երեխայի առևանգման վարույթով նաև գործ է հարուցվել երեխայի մոր նկատմամբ։ 2024թ. հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։

2025թ. փետրվարին հայրը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել երեխայի մոր ծնողներին վերադարձնել աղջկան։ Նա նաև խնդրել էր մինչև գործի վերջնական լուծումը երեխային իրեն հանձնելու ժամանակավոր միջոց կիրառել»,-գրում է կայքը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։