Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-06 12:36
Հասարակություն

Վարչապետը վաղը կհանդիպի ցուցարար ազատամարտիկների հետ

Վարչապետը վաղը կհանդիպի ցուցարար ազատամարտիկների հետ

Ազատության հրապարակում նստացույց նախաձեռնած, իսկ այսօր առավոտյան կառավարության առջեւ բողոքի ակցիա կազմակերպած ազատամարտիկներին քիչ առաջ մոտեցավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ տեղեկացրեց, որ վարչապետը ծանոթ է նրանց պահանջներին եւ պատրաստվում է վաղը հանդիպել ցուցարար ազատամարտիկների ներկայացուցիչների հետ:

 

Ալեքսանդր Ղազարյանի այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ազատամարտիկների կողմից: Օրեր առաջ մեկ անգամ արդեն կառավարության առջեւ բողոքի ակցիա կազմակերպած ազատամարտիկները, անհանգստանալով, որ վարչապետն ինչ-որ պատճառաբանություններով կխուսափի հանդիպումից, տեսակցություն են պահանջում անմիջապես:

 

Այս պահին ազատամարտիկների մի մասը երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ, մյուս մասը շարունակում է բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում Տիգրան Սարգսյանի հետ: