Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Վերջը ինչ-որ մեկը Հայաստանում կխոսի՞ այն մասին, որ «Ինտերնյուզն», ըստ էության, ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագիր էր, որի գլխավոր նպատակը տարբեր երկրներում իրենց օրակարգերը առաջ տանող լրագրողական «մաֆիա» ստեղծելը և իրենց համար անցանկալի թեմաները գրաքննելն էր, իրենց համար անցանկալի մարդկանց բոլոր հնարավոր մակարդակներում խոչընդոտելը։ Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Հիշում եմ, հերթական անգամ փորձում էի «Ինտերնյուզի» Նունեին բացատրել, որ իրենց արածը՝ պետություն քանդել է։ Չհասկացողի տեղ էր դնում իրեն։ Ասացի. «Հնարավոր չէ մարդուն բացատրել մի բան, որը չհասկանալու համար նա աշխատավարձ է ստանում»։ Ձենը գցեց գլուխը։
Բայց ես ճիշտ էի։ Իսկ դուք բոլորդ ... չէ՛, սխալ չէիք։ Դուք ուղղակի ծախված էիք։
Հայաստանի գլխին եկած բոլոր արհավիրքների ակտիվ բաժնետեր եք։
ՀԳ. Վերջին շաբաթներին ահռելի ծավալի բացահայտումներ են արվել ԱՄՆ-ում, բայց այդ ինֆոն Հայաստան ուղղակի չի հասնում։ Քար լռություն է։
Ինտերնյուզի և USAID-ի ստեղծած ցանցը դեռ լավ ամուր է Հայաստանում, գրաքննությունն էլ շարունակվում է»,-գրել է Վրթանեսյանը: