Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ԸՕ-ի փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը: Նա, ըստ էության, փորձեց հակադարձել երեկ ԱԺ-ում հնչած այն ելույթներին, որոնք ուղղված էին իր դեմ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին սուր քննադատության ենթարկեցին միանգամից երեք խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, որն անվանափոխվել է` դառնալով «Հայկական վերածնունդ»:
Փաշինյանն անդրադարձավ նրանցից յուրաքանչյուրին: Նա նախ նշեց, որ իր ելույթից հետո, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, և ՔՊ-ն հավակնում է լինել այդ ընդդիմությունը, որոշ պատգամավորների մոտ սկսվել են հոգեխանգարմունքի սեանսներ` ճիչեր են արձակում, թե ոմանք հավակնում են լինել եզակի ընդդիմություն:
Փաշինյանը, դիմելով ՕԵԿ-ին, ասաց. «Բա ո՞վ պետք է հավակնի, դուք պետք է հավակնե՞ք, որ ներկա ու նախորդ իշխանությունների հետ բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով: Ընտրակեղծիքներից եք խոսում, բայց ընտրակեղծարարների ամենամեծ դաշնակիցն եք եղել և շարունակում եք մնալ: Ասում է՝ մենք ավանդական, քաղաքական ուժ ենք: Ավանդական, բայց էնքան ավանդական է, որ վերջին մի տարվա ամենահրատապ խնդիրը դարձել է իրենց անունից ազատվելը: Ավանդական ուժիս տեսեք, կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, քիչ է մնում իրենց անուն-ազգանունները փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի»:
Հեղինե Բիշարյանը նաև նշել էր, թե հայտնի էլ չի` ԸՕ կոնսենսուսին չմասնակցած, բայց այն քննադատողները մինչև վերջ կարդացե՞լ են ԸՕ-ն, թե՞ ոչ: «Սա ասում է մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամները օրը տասն անգամ, թղթի վրա տառ առ տառ կարդալով, դողդղալով, իրենց անհասկանալի բառերով ու բառապաշարով, իրենց արտասանած բառերից ապշած, ելույթ են ունենում: Դուք տանձ ու խնձորից խոսեք: Մի հատ էլ ասում են՝ ինչի՞ միասնական չի ընդդիմությունը: Իշխանության հաճախորդների հետ միանալու խնդիր չունենք ու չենք ունենա: Մի հատ էլ ասում են, թե գործընկերների հասցեին բան են ասում: Մենք ձեզ ի՞նչ գործընկեր, ձեր նման գործընկեր չենք ունեցել և չենք էլ ունենալու: Ինչի՞ համար պայքարենք, որ արդյունքում երկու նախարարի, մի քանի փոխնախարարի պորտֆել ստանա՞նք, կոնյակի գործարան, հեռուստաալիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այդ ընթացքում Հեղինե Բիշարյանը անհանգիստ շարժումներ արեց, ջուր խմեց, նյարդայնացավ ու էլ չդիմացավ, սկսեց գոռալ Փաշինյանի վրա` ասելով, որ ստում է, որ Մարտի 1-ի արյունը նրա խղճի վրա է, և այլն:
Փաշինյանը դիմեց նստածներին. «Վալերյանկա չկա՞, տանք իրեն: Հանգստացի մի հատ: Մոռացե՞լ եք, որ մինչև 2014-ը կոալիցիայի անդամ էիք, բերաններդ ջուր առած, նստել էիք, երկու տարի կնոպկա եք սեղմել, թե՞ գիտի, որ Մարտի 1-ի զոհերի արյան դիմաց քյաշ փողով տվել, պաշտոններ եք վերցրել»:
Բիշարյանը չէր դադարեցնումը բղավել:
Փաշինյանը նշեց. «Ձեր հերթն էլ կգա, թուլցեք, թուլցեք»: