կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-19 15:22
Քաղաքական

Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը». մանրամասներ

Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը».  մանրամասներ
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 9-ին մեկնել է Բաթում քաղաք' այնտեղ Վրաստանի վարչապետի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալու պատրվակով։ Այս մասին գրել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
 
«Իրականում խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր։
 
ՀՀ քաղաքական իշխանությունը ներքին խողովակներով հերքում էր դա, բայց այսօր Թուրքիայի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել և քննարկել համագործակցության հարցեր։
 
Էրդողանը տվել է Վրաստանի վարչապետի անունը' խնայելով ՀՀ վարչապետին։ Որպեսզի հայ հանրությունը դեռևս չիմանա, թե կոնկրետ ում հետ է հանդիպել Փաշինյանը և ինչ է քննարկել։ Էրդողանը դեռևս չի ասել մանրամասներ, բայց վստահաբար կասի, երբ Փաշինյանից ստանա այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին։
 
Երբ ամիսներ շարունակ պնդում էի, որ Փաշինյանը ձգտում է ռուսական ներկայությունը փոխել թուրքականով, ապացուցվում է օր օրի։
 
Էրդողանն, իհարկե, կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր' մեծացնելով ճնշումը և շանտաժը ՀՀ քաղաքական իշխանության նկատմամբ։ Դա թուրքական մարտավարության անբաժան մաս է' փողով, ժպիտով ու խոստումներով պայմանավորվել դավաճանության մասին, հետո շանտաժով ստանալ ավելին ու զոհել դավաճանին»,- գրել է նա: