|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Անվտանգ չէ Վարդենիսում: Մենք խոսում ենք Հայաստանի մասին, այստեղ Արցախի հարց չկա: ՀՀ տարածք են ներխուժել, իսկ մեր իշխանությունը ոչինչ չի անում նրանց հեռացնելու, դրա դեմ պայքարելու համար. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է վարդենիսցի մի երիտասարդ:
Մեր նկարահանող խումբն օրերս Վարդենիսում քաղաքացիների հետ զրուցել է սահմանային անվտանգության, թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խաղաղ դարաշրջան բացելու՝ իշխանության պլանների մասին:
«Թուրքերի հետ հարաբերություններ են կարգավորում, պարզ է, որ ամեն ինչ պլանավորված է, ու արդյունքում՝ ժողովուրդն է տուժվում: Մարդկանց աչքերը քիչ-քիչ բացվում են, Փաշինյանի նկատմամբ առաջվա հավատը չկա: Մի օր, տա Աստված, կարողանանք պայքարել ու փոխել էս ամենը: Սա 21-րդ դարի ցեղասպանություն է համարվում, անում են մի բան, ինչը ժողովրդին ձեռնտու չի: Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ ասում էր՝ ինչ պայմանավորվի, մենք իմանալու ենք, բայց գնում, թղթեր է ստորագրում, որոնց մասին ժողովուրդը հետո է իմանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում