|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կդառնա Եվրասիական տնտեսական միության հեռուստաալիքը: Համենայնդեպս, իշխանական շրջանակներում այս պահին նման խոսակցություններ կան:
Այն, որ Ծառուկյանը չի պատրաստվում ֆինանսավորել այդ հեռուստաընկերությունը և հրաժարվելու է դրանից, քաղաքական շրջանակներում արդեն գրեթե կայացած փաստ են համարում: Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահը պատրաստվում է դադարեցնել նաև ԲՀԿ-ական մի քանի կայքերի ֆինանսավորումը նույնպես: Երեկ, ահա, խորհրդարանում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են զանգահարել «zham.am»-ի թղթակցին, խնդրել վերադառնալ խմբագրություն և հանձնել տեխնիկան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։