| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ը մեկ անգամ գրել էր, որ ՀՀ իշխանությունները որոշել են վերջնականապես լռեցնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ այդ լուրերի՝ իշխանությունները ծրագրել են Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել: Եվ, ահա, վերջին մեկ ամսում իշխանությունների ներկայացուցիչները զրուցել են Սամվել Բաբայանի պարտքատերերի հետ, որոնք հիմնական ու խոշոր գործարարներ են: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, պարտքատերերից և ոչ մեկը չի համաձայնել Բաբայանի հետ ունեցած ֆինանսական խնդիրները տեղափոխել հրապարակային հարթություն: Ավելին՝ նրանցից շատերն ուղղակի ասել են, որ չեն էլ պատրաստվում ետ պահանջել գումարը՝ հաշվի առնելով Սամվել Բաբայանի՝ Արցախյան պատերազմում ունեցած լուրջ ներդրումը:Ի դեպ նկատենք, որ տվյալ դեպքում ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, երբեմն նաև մի քանի հարյուր հազար դոլարների հասնող պարտքերի մասին է խոսքը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: