կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 17:50
Հասարակություն

Հռոմի պապին կդիմավորի մանկակական երգչախումբը, կմատուցվի ծիրան եւ լավաշ. մանրամասներ

Հռոմի պապին կդիմավորի մանկակական երգչախումբը, կմատուցվի ծիրան եւ լավաշ. մանրամասներ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ միջոցառումների ծրագիրը:

Ըստ «Արմենպրես»-ի` նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը նախ հայտնեց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «Հայփոստ» ընկերության նամականիշը` քահանայապետի այցի առիթով, որի մարման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ֆրանցիսկոս պապի` Հայաստան ժամանելու օրը: Կենտրոնական բանկն էլ ունի հատուկ հուշամեդալ՝ նվիրված Հռոմի պապի` Հայաստան այցին, որը ևս թողարկվելու է այցի մեկնարկի օրը:

«Վիգեն Սարգսյանը հավելեց, որ Հռոմի պապի այցի հետ կապված շատ մեծ հետաքրքրություն կա  հայ արվեստագետների մոտ: «Գիտեք, որ մեր բազմաթիվ հեղինակներ այս օրերին իրենց արվեստով անդրադառնում են առաջիկա այցին, և կա շատ մեծ ցանկություն սրբազան քահանայապետին այցի ժամանակ փոխանցելու գերժամանակակից արվեստի գործեր և հիշողություններ պարգևող հուշանվերներ՝ կապված այս այցի հետ: Դա շատ հուզիչ է և նկատելի է, թե ինչքան մեծ ոգևորություն է առաջացրել այս այցը արվեստի բնագավառի ներկայացուցիչների մոտ: Սփյուռքում էլ է շատ մեծ հետաքրքրությունը այցի նկատմՍ մբ, և մենք տեսնում ենք շատ մեծ հոսք ուխտագնացների՝ մարդկանց, ովքեր ցանկանում են ներկա լինել այդ պատմական իրադարձությանը, և հարյուրավոր մեր հայրենակիցներ տարբեր վայրերից այս օրերին ժամանում են Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին, որ ընդգրկված են ծրագրում»,- ասաց Սարգսյանը:

Ծրագիրը սկսվելու է հունիսի 24-ին, ժամը 15:00-ին՝ Սրբազան քահանայապետի ժամանումով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն: «Գիտեք,  որ, պետության գլուխ դիմավորելիս,  մենք ունենք զինվորական պատիվներ, որոնք տրվում են արարողակարգային ընթացքով: Անշուշտ, հաշվի առնելով այն փաստը, որ սրբազան քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, այլ առաջին հերթին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, կան լրացումներ այդ բավականին խիստ ընդգծված արարողակարգին, և կլինեն լրացուցիչ էլեմենտներ, ինչպես օրինակ՝ մանկական երգչախումբը, որը կդիմավորի սրբազան քահանայապետին և այն, որ ժամանման պահին նրան կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրանը և լավաշը երեխաների կողմից: Տեղի կունենա կարճատև զրույց հանրապետության Նախագահի և  Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ օդանավակայանի նախագահական տերմինալում: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո տեղի կունենա ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը: Սրբազան քահանայապետը կժամանի նՍ խագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Հայ ժողովուրդը մեծ ջերմությամբ և երախտագիտությամբ է ընդունել անցած տարի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից  Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, նրա հայտարարությունը և դիրքորոշումը՝ կապված Ցեղասպանության փաստի հետ: Անշուշտ, այդ այցելությունը Ծիծեռնակաբարդ ունի մեծ խորհուրդ և նշանակություն մեզ համար: Այնտեղ տեղի է ունենալու փոքր ծիսական արարողություն: Ինչպես ձեզ հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ եկե ղեցին սրբերի դասին է կարգել Ցեղասպանության զոհերին, ինչով պայմանավորված` ծիսական արարողությունն ունի որոշակի յուրահատկություն: Սրբազան քահանայապետը և Վեհափառ հայրապետը միասին կաղոթեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այնուհետև կլինի նաև հանուն Սրբազան քահանայապետի տնկված եղևնու օրհնման արարողություն, և դրանից հետո պատվիրակությունը կմեկնի օդանավակայան, որտեղից կմեկնեն Գյումրի: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետՍ կվերադառնա Երևան և նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Միջոցառման մեկնարկը ժամը 18:00-ին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Էջմիածին»,- ընդգծեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար»,- կարդում ենք կայքում: