կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-29 01:32
Արցախ

Պաշտպանության նախարարը Ամանորը կդիմավորի դիրքում

Պաշտպանության նախարարը Ամանորը կդիմավորի դիրքում
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նոր տարվա գիշերն անց է կացնելու դիրքում,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ է նախարարը հայտարարել այդ մասին, նշելով, որ ոչ մի անգամ այդ օրը դիրքում չի կանգնել: Նոր տարին պաշտպանության բանակի զինվորները պատշաճ մակարդակով են դիմավորելու, հավաստիացրել է նախարարը` հավելելով, որ զինվորներին շնորհավորելու նպատակով դիրքեր կայցելեն նաեւ Պաշտպանության բանակի, կառավարության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ: