Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
22-ամյա Լյուսին (խմբ. անունը փոխված է) արդեն 10 ամիս է` անազատության մեջ է: Գեղեցիկ, խնամված աղջիկը ճաղերի հետևում է հայտնվել բնակարանային գողության համար, սակայն 3 տարի ազատազրկման դատապարտված Լյուսին մեղքը չի ընդունում: «Չկանխատեսված մի բան է ստացվել»,- ասում է նա:
Լյուսին մինչև դատապարտվելը դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ է զբաղվել: Կալանավայրում էլ պարապ չի մնում` կին դատապարտյալներին է հարդարում: Ասում է՝ իր աշխատանքից գոհ են:
«Ընդհանրապես պատկերացում չեմ ունեցել կալանավայրից, երբևիցե չեմ մտածել, որ այստեղ կհայտնվեմ»,- ասում է նա՝ միևնույն ժամանակ նշելոց, որ կալանավայրից դժգոհ չէ: «Էս մարդիկ ամեն ինչ անում են, որ մենք ուղղվենք»,- բացատրում է նա:
Լյուսիի խոսքով՝ ընտանիքում, բնականաբար, ծանր են տանում իր՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքը, բայցև իր կողքին են, հավատում ու սպասում են:
Աղջիկը վստահ է՝ կկարողանա հաղթահարել ու ջնջել կյանքի այս էջը: «Ստեղից հետո ուզում եմ իմ կյանքից ամբողջությամբ ջնջել բոլոր վատ հուշերը: Միայն այն, որ ես անազատության մեջ եմ, ինձ համար արդեն իսկ վատ է: Պետք է սկսեմ ամեն ինչ նորից, ավելի հետաքրքիր էջից»,- ասում է նա:
Լյուսին համոզված է՝ դժվար չի լինի իր համար վերադառնալ հասարակություն: «Ես շատ աշխույժ, էներգիայով լի անձնավորություն եմ, չեմ կարծում, որ խնդիր լինի»,- անկեղծանում է նա, սակայն երբ դարձյալ մտածում է, որ Նոր տարին ընտանիքից հեռու է անցկացնելու, կոտրվում է: