Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 14 600 մլն եվրո գումարի չափով վարկի տրամադրում:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ելույթում նշեց, որ ցավալի զգացողություններ է ունենում ամեն անգամ Գյումրիում գտնվելիս: Ըստ նրա՝ արտագաղթի ավտոբուսներն ամենաշատը Գյումրիից են գնում, և Հայաստանի երկրորդ քաղաքի փողոցների վիճակը աղետալի է: «Թեթև աթլետիկայի չեմպիոն պետք է լինել` Գյումրիի փողոցներով անվնաս անցնելու համար: Ուղղակի անտանելի է, և այնպիսի անտանելի վիճակ, ինչպիսին Գյումրիի փողոցներում են, որևէ այլ վայրում հնարավոր չէ հանդիպել»,- մտահոգություն հայտնեց Զոհրաբյանը, ապա հավելեց, որ հասկանալի է նաև այն, որ վարկային պայմանագրով հնարավոր էլ չէ բոլոր խնդիրներին համակարգային լուծումներ տալ:
«Օրինակ` Ախուրյանի ճակնդեղի գործարանը: Այնտեղ ճակնդեղ ստացվում է այնքան, որքան այնտեղ արտադրվում են գազի հաշվիչներ: Այդ ճակնդեղի գործարանը որևէ կապ չունի շաքարի արտադրության հետ: Չգիտեմ` դա ինչի համար է, ինչ են անում, ինչ են սղղացնում, ինչ են անում էդ գործարանով, բայց եթե գործարանն իրապես ծառայի իր նպատակին, գոնե ռեգիոնի մի որոշակի հատված կկարողանար ունենալ որոշակի միջոցներ: Բոլորս վերապահումներով ենք մոտենում ցանկացած վարկի, ու «վարկ» բառը մեզ մոտ սրբազան սարսուռ է առաջացնում, սակայն դա այդ դեպքը չէ. բոլորս էլ ուզում ենք, որ Գյումրիում վիճակը բարելավվի»,- ասաց Զոհրաբյանը` հայտնելով, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրին:
«Կան բացառություններ, և սա այդ բացառություններից է, որ Գյումրին վերածնվի, վերականգնվեն ենթակառուցվածքներն ու խայտառակ փողոցները: Կան փողոցներ, որտեղ այնպիսի ցեխ է, որ պետք է ռետինե կոշիկներ ունենաս, որ կարողանաս Ա կետից Բ կետը հասնել»,- ասաց նա: