կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 14:12
Սպորտ

Հայ աթլետներն անվնաս հասել են Ստամբուլ

Հայ աթլետներն անվնաս հասել են Ստամբուլ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի բոլոր անդամներն անվնաս հասել են  Ստամբուլ և մասնակցել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությանը: 

 

Տեղեկացնենք, որ նախօրեին Թուրքիայում շրջվել էր Հայաստանի աթլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը, սակայն, հայ մարզիկներին և մարզիչներին տրամադրվել է նոր փոխադրամիջոց, որով նրանք անվնաս հասել են մրցման վայր և մասնակցել առաջնությանը: Հավաքականի անդամներից ոչ ոք որևէ լուրջ վնասվածք չի ստացել:

 

Առաջնությունը, որին մասնակցել են Ռումինիայի, Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոնտենեգրոյի հավաքականները, արդեն ավարտվել է, և մեր մարզիկները վերադառնում են Երևան:

 

Առաջնության արդյունքներով` Հայաստանի հավաքականի կանանց թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Համեմատաբար անհաջող են հանդես եկել մեր տղամարդիկ՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Հավաքականի կազմում ընդգրկված է եղել ընդհանուր թվով 14 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է msy.am-ը: