|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ուկրաինական ծագումով 95-ամյա կանադուհի Օլգա Կոտելկոն դարձել է թեթև աթլետիկայի վետերանների աշխարհի առաջնության ամենատարեց մասնակից։ BBC-ի տեղեկացմամբ՝ առաջնությունն անցկացնում է թեթև աթլետիկայի վարպետների համաշխարհային միությունը 35 տարեկանից բարձր անձանց շրջանում։
Օլգա Կոտելկոն թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել միայն 77 տարեկանից։ Նա սահմանել է ավելի քան 30 համաշխարհային ռեկորդ և պարգևատրվել 750 ոսկե մեդալով։
95-ամյա կինը վստահեցնում է, որ չգիտի երկարակեցության որևէ գաղտնիք։ «Տարիքը ընդամենը թիվ է ձեր հիշողության մեջ։ Խնդիրը տարիքը չէ, այլ այն, թե ինչպես եք դուք ծերանում։ Իսկ դա շատ առումներով կախված է ընդհանրապես կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքից»,- նշում է Օլգա Կոտելկոն։
Նա մեծացել է գյուղացու ընտանիքում, ունեցել 10 քույր ու եղբայր, որոնք բոլորն էլ արդեն վաճխանվել են։ Օլգան մանկուց զբաղվել է ֆիզիկական աշխատանքով. նրան միշտ հանձնարարում էին կովերին կթել ու կենցաղում կատարել նմանատիպ այլ աշխատանքներ։