Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է:
ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության 3 բժշկական կազմակերպությունում: Նշենք, որ ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 48 մարդ, այդ թվում` 17 տարեկան մի տղա: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը` միջին ծանրության, մյուսների, այդ թվում` 17 տարեկան երեխայի վիճակը բավարար է։
Ցավոք, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից մահացել է 8 մարդ, որոնցից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում, 2-ը` շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցում է վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:
Նշենք, որ Հայաստանի մասնագետները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: