|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Մենք եկել ենք ամբողջությամբ որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո շատ արագ տեղափոխեցինք այստեղ ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը»,- ՀՀ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իրենց համար գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է։ «Խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն»,- ասել է Սերգեյ Շոյգուն։