կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-26 17:20
Մշակույթ

Բորիս Բերեզովսկին համերգով հանդես կգա Հայաստանում

 Բորիս Բերեզովսկին համերգով հանդես կգա Հայաստանում

Դեկտեմբերի 12-ին  և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան վիրտուոզ  դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն  դաշնակահրներից մեկը՝  Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայատսնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին:

Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու  թիվ 2  դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:

Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:

Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը: Բացառիկ վարպետության տեր այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը,  Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն:

Հիշեցնենք, որ այս տարի փառատոնի շրջանակներում Երևանում,Վանաձորում և Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում`  համերգներով հանդես եկան Էստոնիայի ազգային արական երգչախումբը՝ Միք Ուլեոայի ղեկավարությամբ , որոնք նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Մենահամերգով հանդես  եկավ աշխարհահռչակ դաշնակահար ՝Միխայիլ Պլետնյովը, Երևանում և Բյուրականի ակադեմիայում  անմոռանալի համերգներով ելույթ ունեցան  Հորտուս Մուզիկուս անսամբլը` Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ: Բյուրական արվեստի ակադեմիայում անցկացված կարևոր միջոցառումների շարքում են նաև խմբավար Միք Ուլեոյայի   վարպետության դասընթացը` հայ խմբավարների համար, «Բոզաղը, Հայաստանը և երկխոսությունը Եվրոպական միության Արևելյան գործընկերության միջոցով» թեմայով քննարկումը, որի հրավիրյալ խոսնակն էր Բրյուսելի «Բոզաղ» արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Պոլ Դյուժաղդենը և մշակութային աստղագիտություն թեմայով երիտասարդական գիտաժողովի «Տիեզերքի սիմֆոնիա» նստաշրջանն ու  փակումը:

Դեռևս անցած տարվանից սպասվող փառատոնի հոբելյանական համերգը այս տարի նշանակված էր ապրիլի 26-ին, սակայն հայտնի պատճառներով այն տեղի չունեցավ: Մի շարք իրադարձային միջոցռաումներ ևս տեղափոխվեցին հաջորդ տարի`ստեղծված իրավիճակի հետևանքով:

Փառատոնի հոբելյանի առթիվ  ստացված բազմաթիվ շնորհավորական ուղերձների ցանկում են   ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյան, Վեհափառ Հայրապետի օրհնության գիր, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, հանրահայտ երաժիշտ Եվգենի Կիսին, ինչպես նաև Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով եվրահանձնակատար Թիբոր Նավրաչիչինի բարեմաղթանքը, որում հաստատվում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկը լինելու փաստը , որը «Եվրոպայի մշակութային քարտեզին»  ամուր հիմք ստեղծեց   Հայաստանի համար:

2017-ի փառատոնային տարին կսկսվի ապրիլ ամսին` Իսրայելի կամերային նվագախմբի համերգով, որին կհաջորդեն Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի այցը Հայաստան` մաեստրո Ֆեդոսիևի ղեկավարությամբ, ապա 8 Գրեմմի մրցանակակիր Էմերսոն քառյակը, սոպրանո Ռենե Ֆլեմինգը, այլ հեղինակավոր արտիստներ: