| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախյան պատերազմի, ապրիլյան իրադարձությունների, ինչպես նաև կամավորական շարժման մասին ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Բրյուսելից Հայաստան են ժամանել քաղաքագետ պրոֆեսորներ՝ Հյուսիսային Կովկասի մասնագետ, Բրյուսելի ազատ համալսարանում դասավանդող Օդ Մեռլենն ու Հայաստանի և Ղարաբաղյան պատերազմի մասնագետ Թալին Փափազյանը:
Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնում պրոֆեսորները հանդիպեցին մի շարք ազատամարտիկների հետ, որոնք ներկայացրեցին Արցախյան ազատամարտին վերաբերող մանրամասն տեղեկություններ: Մեռլենն ու Փափազյանն իրենց հերթին հարցազրույցներ վերցրեցին ազատամարտիկներից, որոնք նրանց աշխատանքի հիմքը կհանդիսանան:
Yerkir.am-ի հարցին, թե ուսումնասիրությունների արդյունքն ի՞նչ տեսքով և ե՞րբ հասանելի կլինի, Փափազյանը պատասխանեց, որ դեռևս վաղ է ժամկետ նշել:
«Այս աշխատանքը, որ կտանինք, եվրոպական լայն ծրագիրի շատ փոքրիկ մը մաս կկազմե: Հոկտեմբերին ես և Օդը Բրյուսել պիտի երթանք և ներկայացնենք մեր հիմիկվա հետազոտություններու նախնական արդյունքները: Բայց մի քանի ամիս կամ անգամ մեկ տարի պիտի տևեն այս աշխատանքները, մինչև ամփոփենք և վերլուծենք: Արդյունքը պիտի ըլլա կա’մ հոդվածի, կա’մ ալ, եթե հաջողինք, գիրքի մը տեսքով»,- ասաց Փափազյանը:
Պրոֆեսորները Հայաստանում կլինեն դեռևս մեկ շաբաթ: Նրանք հանդիպումներ կունենան նաև այլ ազատամարտիկների հետ: