Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վրաստանում տեղի ունեցած Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 4 մեդալ:
Հայաստանի թիմը, որը մրցաշարին մասնակցում էր 5 մարզիկով, նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից դասական բոդիբիլդինգում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Հարությունյանը: Լողափային բոդիբիլդինգ ձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Թութունջյանը: Նույն մրցաձևում 3-րդ տեղն է գրավել Առաքել Ջեյրանյանը, իսկ բոդիբիլդինգում բրոնզե մեդալ է նվաճել Լևոն Հովհաննիսյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց տպավորությունների մասին:
«Մրցաշարը բարձր մակարդակով էր կազմակերպված: Չէինք սպասում, որ մասնակիցների թվում կլինեն նաև նման ուժեղագույն մարզիկներ, բայց պարզվեց, որ մասնակիցների թվում կային նաև անվանի բոդիբիլդերներ: Այնումենայնիվ, մեր հավաքականը կարողացավ հիանալի ելույթներ ունենալ և բոլորից շատ մեդալներ նվաճել: Ցանկանում են նաև շնորհակալություն հայտնել ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանին, ում շնորհիվ մենք մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունեցանք»,- ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էր 7 երկրի շուրջ 30 մարզիկ, որոնց թվում կային նաև մի շարք տիտղոսակիր բոդիբիլդերներ: