կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 14:45
Սպորտ

Գիմնազիադա-2013. հայ մարիզկները նվաճել են 4 մեդալ

Գիմնազիադա-2013. հայ մարիզկները նվաճել են 4 մեդալ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայացած` դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:

 

Yerkir.am-ին կրթության և գիտության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի ներկայացուցիչներից` պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը բրոնզե մեդալների:

 

Նշենք, որ Գիմնազիադայի ծրագրում ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:

 

Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է և իրավունք է ստացել մասնակցելու  բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային: