Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, գործարարների իր կուսակցությունը ստեղծելու է նախագահական ընտրություններից հետո: Այս մասին նա հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում, բայց մինչ այդ անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին:
Հայրապետյանը, ի տարբերություն շատերի, չասաց, որ ընտրություններում միանշանակ հաղթելու է Սերժ Սարգսյանը: «Կանխորոշել չի կարելի, բայց քանի որ ես միշտ հայտարարում եմ, որ ես միշտ իշխանամետ եմ, նշանակում է պետք է պաշտպանեմ իշխանության մեջ գտնվող մարդուն»,- հայտարարեց գործարարը:
Նկատի ունենալով նախագահի թեկնածուներին կամ նրանց, ովքեր նախագահ դառնալու ցանկություն էին հայտնել, գործարարը հայտարարեց, որ ապշած եւ զարմացած է: «Ինչի՞ նախագահի պաշտոնը, աթոռը տենց էժանացավ, որ մարդիկ, ովքեր իրենց հասցեն չեն կարող հավաքել, ուզում են նախագահ դառնալ: Ես զարմանում եմ այդ մարդկանց տգիտության աստիճանի վրա, որ փորձում են իբր նախագահ դառնալ: Ինձ թվում ա` մոդա ա, որ փորձելու են հետո իրենց թոռներին ցույց տալ, որ տեսեք-տեսեք նախագահ է ուզել ձեր պապը դառնալ»,- նշեց գործարարը եւ ընդգծեց, որ անգամ թոռները նրանց վրա կծիծաղեն:
Հայրապետյանը զարմացած է, թե ինչու այդքան «անկապ թեկնածու» ուզում էր եւ ուզում է նախագահ դառնալ: