| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, նշեց, որ դրանք մարտավարական համարել չի կարելի, սակայն, միանշանակ է, որ շահերի համընկնման դեպքում դրանք բավական ակտիվ են զարգանում:
«Մեր դիվանագիտական միտքը պետք է ճշգրտորեն վերլուծի մեր ազգային շահերը: Ռուսաստանն իսկապես մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն, մարտավարական իմաստով, հաճախ մեր դիրքորոշումները չեն համընկնում: Հայ դիվանագիտությունը նման պահերի Արևմուտքի հետ փոխգործակցության ճիշտ կուրս է որդեգրում»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով 800 հեկտար հողատարածքին` Ալեքսանյանը հայտարարեց, որ դրանք կորուստներ չեն, սակայն ադրբեջանական կողմը դա չի մարսելու: «Ադրբեջանական կողմը սա չի մարսելու: Թող Արցախը ճանաչվի, և հենց 800 հեկտարը լինի մեր ամենամեծ կորուստը: Բանակցային սեղանին է դրված է կետ, որ բանակցությունները պետք է վերսկսվեն 1994-1995 թվականին գծված սահմաններով: Ընդամենը դիվանագիտական կամ ռազմական հարմար պահի խնդիրն է, և երբ այդ պահը գա, տարածքներն էլ մերը կլինեն»,- ասաց նա: