կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 13:48
Քաղաքական

Առաջ ընկնել չարժե. ՀՀԿ-ականը` 800 հեկտարը վերադարձնելու մասին

Առաջ ընկնել չարժե. ՀՀԿ-ականը` 800 հեկտարը վերադարձնելու մասին

Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը  ցանկանում են պանթյուրքիզմի գաղափարը իրականություն դարձնել, Հայաստանը, որպես պետականություն ունեցեղ երկիր,  պետք է  իր խաչը պատվով կրի. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե հիմա 800 հա տարածքը հետ վերցնելու պատեհ պահն է, քանի որ Ադրբեջանում սպասվում են սպորտային միջոցառումներ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ չպետք է առաջ ընկնել իրողություններից և հապշտապ ռազմաքաղաքական քայլեր չձեռնարկել: «Առաջ ընկնել չարժե»,- ասաց նա:

Մինասյանը նաև ընդգծեց`  ովքեր ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում  թերություններ ու բացթողումներ են թույլ տվել, անկասկած, պետք է պատժվեն: Նրա խոսքով` այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում, որի ականատեսն է ամբողջ հանրությունը: «Բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է, որին պետք է փայփայենք: Մենք այլընտրանք չունենք, քան ոխերիմ հարևաններին խաղաղություն պարտադրելը»,- ընդգծեց Մկրտիչ Մինասյանը:

Խոսելով  ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու մասին` պատգամավորն ասաց, որ նրա վաստակը պետք է ըստ արժանվույն գնահատել: «Նա իր գործով ու նվիրումով ժամանակին շատ բան է ապացուցել: Եթե այժմ էլ իր փորձով կարող է օգուտ բերել մեր ժողովրդին, ես միայն կողջունեմ դա»,- ասաց նա: