|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին:
«Ինչպես գիտեք, Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին: ԼՂ ՊԲ-ի հետ փոխօգնության պայմանավորվածության շրջանակներում ՀՀ-ից կամավորական շարժման և համապատասխան միջոցառումների իրականացման պայմաններում այսօր ՊԲ-ի մարտունակության աստիճանը, նրա մարտական կարողությունները, պաշտպանության դասավորվածությունը, ՊԲ ծավալումը համապատասխան հատվածներում թույլ են տալիս ասել, որ բանակն այսօր ունի բարձր մարտունակություն և հակառակորդի հետագա գործողությունները կանխարգելելու, հակառակորդի ցանկացած գործողություններին արձագանքելու ունակություն: Կարող եմ ասել՝ դեռ ավելին»,- ասաց նախարարը:
Հովիկ Աբրահամյանը արձագանքեց, որ Ադրբեջանի սանձազերծած այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան հզոր է Սփյուռքի, Արցախի ու Մայր հայրենիքի եռամիասնությունը: