|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իսրայելական Aeronautics Defense Systems Ltd (ADS) ընկերությունը դարձյալ կկարողանա Ադրբեջանին անօդաչու սարքեր մատակարարել: Այդ մասին, ըստ Спутник Армения-ի, հայտնում է The Times of Israel-ը:
Այսպես` երկրի ՊՆ-ն չեղարկել է նախկինում սահմանված արգելքը և թույլ տվել ընկերությանը` Բաքվին վաճառել Orbiter 1K անօդաչուները:
Հիշեցնենք, որ ընկերության շուրջ սկանդալը ծագեց 2017-ի ամռանը, երբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները, որոնք մտադիր էին ձեռք բերել անօդաչուները, խնդրել էին Բաքու ժամանած` Aeronautics-ի աշխատակիցներին ցույց տալ այդ դրոնների հնարավորություննները: Այդ նպատակով օպերատորներին առաջարկել էին հարվածել Արցախում հայկական դիրքերին: Օպերատորները հրաժարվել էին, սակայն մենեջերները համաձայնել էին անել դա: Դրանից հետո Իսրայելի ՊՆ-ն զրկել էր արտոնագրից ընկերության 3 ղեկավարի:
Այժմ հայտնի է դարձել, որ արգելքը տարածվում է միայն մենեջերների վրա, ոչ թե ամբողջ ընկերության: