կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 16:35
Հասարակություն

Բժշկական ի՞նչ արտոնություններ ունեն զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները

Բժշկական ի՞նչ արտոնություններ ունեն զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ սահմանվում է, թե զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները` անչափահաս քույր կամ եղբայր, ծնողները /միայն թոշակառու/, ինչպես նաև զինծառայողի անչափահաս երեխաներն բժշկական անվճար ինչ օգնություն կարող են ստանալ:  Համառոտ ներկայացնում ենք, թե անվճար բուժօգնություն ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ում պետք է դիմել` համապատասխան փաստաթղթերը վերցնելու համար, ինչ բժշկական ծառայություններից կարող են օգտվել անվճար սկզբունքով:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն սահմանված ձևի ուղեգիր, համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթեր:

Ուղեգիր ստանալու համար կարող են դիմել պաշտպանության նախարարություն, ինչպես նաև հոսպիտալներ ու պոլիկլինիկաներ ու առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմա­կերպություններ` ամբուլատոր-պոլիկլինիկական: Իսկ մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպա­սարկում ստանալու համար ուղեգիր պետք է վերցնել տվյալ տարա­ծաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի, իսկ վերջինիս բացակայության դեպքում քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմա­կերպության կողմից:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամ­ներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում տրա­մա­դրելու համար հիմք են համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստա­թղթերը`

      1. զինծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք` զինվորական ծառայության մասին,

      2. համապա­տասխան ծառայության թոշակառուի վկայական կամ հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք,

      3. զինծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական ծառայության մասին, ժամկետային պարտադիր զինվո­րական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողի համար՝ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, երեխայի ծննդյան վկայականը և անձնագիրը, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) երեխաների համար՝  համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ երեխայի անվամբ տրված տեղեկանքը, հաշմանդամ երեխայի դեպքում՝ նաև երեխայի հաշման­դա­մության վկայականը, ուսանող երեխայի դեպքում` նաև տեղեկանք ուսումնական հաստա­տությունից.

      4. զինծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական ծառայության մասին, ժամկետային պարտադիր զին­վո­րական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողի համար՝ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, զոհված և մահացած զինծառայողների (մարտա­կան գործո­ղու­թյունների մասնակիցների) կնոջ (ամուսնու) կամ ծնողների համար՝ համա­պատասխան գերա­տեսչական մարմնի կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների դեպ­քում՝ նաև զինծառայողի ծննդյան վկայականը, կնոջ (ամուսնու) դեպքում՝ նաև ամուսնության վկայականը

       5. զինծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական ծառայության մասին, քրոջ (եղբոր) և զինծառայողի ծննդյան վկայականները, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողություն­ների մասնակիցների) քրոջ (եղբոր) համար՝  համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, ուսանող քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, հաշմանդամ քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև հաշմանդա­մության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը: 

Ի դեպ, նշված փաստաթղթերի բնօրինակները չունենալու դեպքում կարող են ներկայացնել այդ փաստաթղթերի կրկնօրինակները կամ արխիվային փաստաթղթերը:

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից անվճար օգտվելու համար, սակայն, ուղեգիր կարելի է ստանալ միայն համապատասխան հիմնարկից: Օրինակ` համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնի­սական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների համար՝ միայն ՊՆ-ի կողմից:

Իսկ անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զին­ծա­ռա­յողները և նրանց ընտանիքների անդամները կարող բժշկա­կան օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդա­նոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունա­րանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում` համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստա­թղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

Փոխհատուցման ենթակա են`

  1. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը,

      2. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայություն­ների մասով: Վերոհիշյալ ծառայություններից օգտվել չեն կարող ՀՀ պաշտպանու­թյան մարտական գործողությունների մասնակիցները:

      3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում` մասնագիտացված կոնսուլտացիաները,  լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը (ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները),  անհրաժեշտ դեղերով ապահովումը և բուժական միջամտությունները,  հիվանդին հիվանդասենյակով ապահովելը,  աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը, կոմունալ, տնտեսական և այլ անհրաժեշտ ծախսերը:

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունները),

2)  տուբերկուլոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանա­պարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդություն­ների քիմիա­թերապևտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության,  երիկամային քրոնիկ անբա­վա­րա­րության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնու­թյուն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը և ծառայությունները: