Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երբեք չի թաքցրել իր սերտ կապը Չեխիայի Հանրապետության հետ եւ այն, որ մեծ կապիտալ ունի այնտեղ: Իհարկե, նորություն չէ այն, որ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, իրենց ավելի ապահով են զգում Հայաստանից դուրս, քան Հայաստանում: Սակայն այս պարագայում խնդիրն այլ է՝ մեր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող մարդու ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն չունեն: Ուսումնասիրելով Մարությանի եկամուտների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Հայկի կինը եւ 4 երեխաները Չեխիայի քաղաքացիներ են եղել 2018, 2019, 2020 թթ., իսկ Մարությանի հրաժարականի պահին ներկայացված հայտարարագրում՝ 2021թ., կինն արդեն ներկայացված է ՀՀ քաղաքացի, երեխաների մասով տվյալները փակ են, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մնացել են Չեխիայի քաղաքացիներ: Բայց երբեւէ Երեւանի քաղաքապետի պաշտոնին չի հավակնել մեկը, ով այդքան անթաքույց կապեր ունի արտերկրում, եւ որի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն: Նա իր ներկայացումներում ներկայանում է որպես Երեւանի նվիրյալ, մարդ, ով ինքնազոհողության է գնում հանուն մայրաքաղաքի, բայց, փաստորեն, չի հավատում Հայաստանի եւ Երեւանի ապագային:
Հարցը ոչ այնքան իրավական է, որքան բարոյական` Հայաստանի ամենաբարձր պաշտոններից մեկին հավակնող անձը պետք է ամեն թելով կապված լինի իր երկրին։ Նրա զավակներն ամեն պահի կարող են մեկնել Երեւանից, նրա որդիները չեն ծառայելու հայկական բանակում, եւ Երեւանը միայն մասամբ է նրանց հայրենիքը:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։