ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ին դիմակայելու համար երկրի սահմաններին կստեղծվեն 3 նոր դիվիզիաներ:
«Պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում ռուսաստանյան սահմանների անմիջական մոտակայքում` ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը դիմակայելու համար: Մինչև տարեվերջ 2 նոր դիվիզիաներ կստեղծվեն Արևմտյան ռազմական շրջանում, մեկը` Հարավայինում»,- Շոյգուի խոսքերն է մեջբերում TACC գործակալությունը:
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա գործընկերները քննարկում են Լեհաստանում և Բալթյան երկրներում 4 լրացուցիչ գումարտակների տեղակայման հարցը: Պատճառը, ըստ Պենտագոնի, ռուսաստանյան զինված ուժերի հաճախակի և հանկարծակի զորավարժություններն են: