Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ: Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.
- թռիչքային քարտեզներ;
- օդաչուի պլանշետը;
- գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;
- ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;
- УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
- АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;
- САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ձայներիզներով;
- սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;
- 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;
- օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծությանհամաձայն՝ պարզ է դարձել, որ
2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցվածՄԻ-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանիցիրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր»օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով;
Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:
ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:
Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից: