կարևոր
3427 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 21:50
Քաղաքական

Փորձելու ենք քաղաքը կառավարել, մինչև Ղուկասյանն ազատ արձակվի․ Գյումրու փոխքաղաքապետ

Փորձելու ենք քաղաքը կառավարել, մինչև Ղուկասյանն ազատ արձակվի․ Գյումրու փոխքաղաքապետ

Գյումրու համայնքի ղեկավարի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Մանուկյանը։ Հավելեց՝ Ղուկասյանի ազնվությանը չի կասկածում։

«Էդ ձայնագրությունը չեմ լսել։ Բայց չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ, որովհետև պարոն Ղուկասյանը բոլոր խորհրդակցությունների ժամանակին ապարատին ասում է՝ չփորձեք։ Պարոն Ղուկասյանը հո՞ 2 տարեկան երեխա չէ, ինքը շատ լավ գիտի, որ ՔՊ-ի հսկողության տակ նման բաներ ո՞վ կանի։ Չկա նման բան»,- նշեվ  Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ փորձելու են քաղաքը կառավարել, մինչև քաղաքապետն ազատ արձակվի։