|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սա խուժանություն է, թող էն մարդուն բռնեն, ով պարգևել է մեզ Եռաբլուր։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գյումրեցի կինը;
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում առավոտյան ուժային կառույցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, ոստիկանները ներս են մտել շենք՝ կոտրելով դռներ և պատուհաններ։
Ուժայինները բիրտ վերաբերմունք են ցուցաբերել՝ կիրառելով ֆիզիկական ուժ նաև կանանց, աղջիկների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Տարածքում արձանագրվել են բախումներ և բերման ենթարկվածների նկատմամբ անհամաչափ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը։ Սակայն քաղաքում շրջանառվում են կասկածներ, որ գործողությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։
Ընդհանուր առմամբ ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 23 քաղաքացի։ Դեպքի մանրամասները ճշտվում են։
Մանրամասն՝ տեսանյութում։