|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը:
«Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:
Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև, որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները, ինչպես տեսնում ենք, նույնպես լսել են այդ հայտարարությունը»,- նշված է հայտարարության մեջ: