|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ում իշխանությունը պետք է ճանապարհից դուրս բերի, չեզոքացնի, ոչնչացնի մի պիտակ կարում են, հոդվածն «օդից կախում» ու անցնում գործի:
Փաստաբան, քաղաքապետ, պատգամավոր կամ պարզապես այլ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացի, կարևոր չէ, խանգարում ե՞ս, ուրեմն կա´մ բռնության ես ենթարկվելու, կա´մ հայտնվելու ես ճաղերի հետևում (որոշ դեպքերում` երկուսը միասին):
Իսկ իշխանության տարբեր գործիչների, քարոզիչների սրտաճմլիկ ու «հանուն ինքնիշխանության» մասին գրառումներն արդեն տեխնիկայի կամ գեղարվեստական մասն են»:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ուժային կառույցների ներկայացուցիչները շրջափակել են Գյումրու քաղաքապետարանի շենքը՝ արգելելով քաղաքացիների մուտքը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։