|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Շիրակի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքը բանտից։
«Դիտեցի «Մեծ բանավեճը»...
Խոնարհումս իմ եզդի եղբորը՝ Բորիսին, Վեհափառ Հայրապետին, ինձ, Բագրատ և Մկրտիչ սրբազաններին և ընդհանրապես Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար, ինչը իրեն առանձնահատուկ առաքինի մարդ լինելու մասին է խոսում: Շնորհակալություն նաև մեր մյուս պաշտպանին, ում ցավոք ճանաչելու պատիվը չունեմ:
Ներողություն եմ խնդրում կենդանասերներից՝ բորենիներին (չորքոտանի) վիրավորելու համար:
Աստված մեզ հետ է...
Օրհնությամբ
19.10.25
115-րդ օր ապօրինի բանտարկության»։