|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին հայտնեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Երեկվանից մինչև լուսադեմ Հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը ձերբակալվել էր նախօրեին։