կարևոր
3553 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 19:37
Հասարակություն

Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է նրա ճնշումը բարձրացել է. խոսնակ

Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է նրա ճնշումը բարձրացել է. խոսնակ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին ասաց Գյումրիի քաղաքապետի մամլո խոսնալ Լիլիթ Աղեկյանը։ 

«Ես տեղեկություն ունեմ, որ նրա նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելիս՝ ճնշումը բարձրացել, շտապօգնության մեքենա են կանչել։

Թեև նախկինում չեմ նկատել, որ նման խնդիր պարոն Ղուկասյանն ունեցած լինի՝ բայց նրանք կարող են մարդու նման իրավիճակի հասցնել։ Սեփական փորձից եմ ասում»,-ասաց Աղեկյանը։