|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ և ընկել ռոմանտիկայի գիրկը:
Պարզվում է՝ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ էներգիան իրենք ստանում են ժողովրդից:
«Մեր էներգիայի աղբյուրը մեր ժողովուրդն է: Մենք հատիկ առ հատիկ «ասեղնագործում ենք» ժողովրդի միասնականությունը»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Այնուհետև Դավութօղլուն որոշել է անդրադառնալ տարեցների և կանանց իրավունքներին՝ հորդորելով երբեք չդադարել հարգել նրանց: «Ես ցանկանում եմ կոչ անել իմ երիտասարդ եղբայրներին` նա, ով կհանդգնի բռնություն կիրառել տարեցների կամ կանանց նկատմամբ, ամենավճռական ձևով նրանց դեմն առեք»,- նշել է Դավութօղլուն, ով, վստահաբար, քաջատեղյակ է Թուրքիայում սիրիացի փախստականների, հատկապես՝ փախստական երեխաների նկատմամբ կիրառված բռնություններից:
Ելույթի վերջում` ընդդիմությանը մի քանի «քաղցր խոսք» ասելուց հետո, Դավութօղլուն անդրադարձել է նաև ահաբեչություններին` նշելով, թե իբր Թուրքիան ամենաբուռն պայքարն է մղում դրա դեմ: