|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ապրիլի 10-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ չորս հարկանի շինության տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 11 շենքի տանիքում (1000 քմ):
Ժամը 04.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պահանջվել է օգնություն՝ ևս մեկ մարտական հաշվարկ (ջրատար):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել՝ 06.20-ին:
Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 350 քմ) և շինարարական աղբ: