|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Այս պահին իրավիճակը Տավուշում խաղաղ է, կրակոցներ եղել են երեկոյան ժամերին` մինչև ժամը 23-ը. լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կրակոցներն ուղղված են եղել Վարդենիսի ուղղությամբ, սակայն դրանք թիրախային չեն եղել: Կրակոցների հետևանքով, ըստ նրա, մեծ վնասներ չեն եղել: «Հայկական կողմն աշխատել է պահպանել հրադադարը»,- ասաց Հովհաննիսյանը:
Հարցին` հակառակորդի ձեռքի տակ հայկական դիրքեր կամ հենակետեր կա՞ն, նա պատասխանեց. «Կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր, հենակետեր չեն`200-250քմ տարածք է` հարավային հատվածում»: