կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 19:38
Քաղաքական

Զիջում ենք դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված. Ի. Սաղաթելյան

Զիջում ենք դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված. Ի. Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի: Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի:
 
- Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:
 
- Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
 
- Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված:
 
Հենց սրա համար ենք ասում, որ թուրքի առջև ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել և պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները:
 
Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը»։