կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-08 14:13
Հասարակություն

Թռչկանում սողանքավտանգ հատվածներ կան

Թռչկանում սողանքավտանգ հատվածներ կան

Թռչկանի ջրվեժն անձնագիր չունի, թեեւ պահանջվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավաբան, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Մերի Խաչատրյանը եւ հավելեց, որ հենց անձնագրով էր սահմանվում նրա հատուկ պահպանվող տարածք լինելը:

 

Նա նշեց, որ դեռ 2008թ.-ին Թռչկանը ճանաչվել է հատուկ պահպանվող տարածք, հաջորդ տարի եւս Թռչկանն ընդգրկվել է հատուկ պահպանվող տարածքների ցանկում: Փաստորեն, այս էլ արդեն երրորդ անգամ է, որ Թռչկանին նման կարգավիճակ է տրվում, բայց սայլը տեղից չի շարժվում:

 

«Ամենակարեւոր խնդիրն այն է, որ Թռչկանն ունենա անձնագիր, ճշգրտվեն սահմանները»,- հայտարարեց իրավաբանը եւ ավելացրեց, որ շինարարության ընթացքում սխալների պատճառով սողանքավտանգ հատվածներ են առաջացել: Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որ եղածին իրավաբանական գնահատական տրվի, եւ մեղավորները պատժվեն: