կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-18 16:51
Հասարակություն

Մարտունին հրաժեշտ է տվել Արցախի հերոս Արթուր Աղասյանին

Մարտունին հրաժեշտ է տվել Արցախի հերոս Արթուր Աղասյանին

Մարտունիում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում  հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր  Աղասյանի թաղման արարողությունը։  

Մարտունու հրապարակում, Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի մոտ մարտունեցիները վերջին հրաժեշտը տվեցին  հերոս հայորդուն:

Մոնթեի օրինակով դաստիարակված, Մոնթեի ոգին իր մեջ կրող Արթուրը հետագայում և՛ ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում իր կատարած սխրանքներով ապացուցեց, որ իսկական հետնորդն է Մոնթեի և մյուս մեր հերոսների:

Արթուրը հայոց պատմության հերոսական էջերում կմնա վառ օրինակ, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես պետք է պայքարել հայրենիքի ազատության համար, ինչպես պետք է պաշտպանել հող-հայրենին:

Նրան հուղարկավորել են զինվորական պատվով՝  հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար հետմահու պարգևատրելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

 

Տես նաև՝ Արթուրը մնաց դիրքում և մինչև վերջ մարտնչեց թշնամու դեմ. ՀՅԴ ԱԵՄ միշտ կհիշի հերոս ընկերոջը: