|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսական LifeNews-ի լրագրողները ռեպորտաժ են ներկայացրել ճակատի երկու կողմից՝ Ստեփանակերտից և ադրբեջանական Թարթառից: Նշվում է, որ Թարթառ տանող ճանապարհի մոտ տասնյակ մեքենաներ են կուտակված, որոնցում գտնվում են քաղաքի բնակիչները, նրանք վախենում եմ մնալ քաղաքում: Ի դեպ, ադրբեջանցիները նշում են, որ իրենց պետք չէ այդ պատերազմը:
Նշենք նաև, որ ռուսական LifeNews-ի տեսանյութում նշվում է, որ ԼՂՀ-ում սկսվել է կամավորների հավաքագրումը՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, այնինչ իրականությունն այլ է: Հարյուրավոր կամավորներ Հայաստանի և Արցախից ինքնակամ են մեկնում եւ ցանկանում մասնակցել ռազմական գործողություններին:
Նշենք նաեւ, որ պաշտոնական Արցախն արդեն հայտարարել է, որ կամավորների անհրաժեշտություն չկա, հայկական բանակը լավագույնս կատարում է իր պարտականությունները:
Հիշեցնենք, որ հակառակորդի հռթիռակոծություններից Զորավան գյուղում մահացել է 12-ամյա երեխա: Իսկ երեկ հայտնվեցին ահասարսուռ կադրեր ադրբեջանցիների՝ Թալիշում կատարած վայրագությունների մասին: Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։
Տեսանյութերը՝ այստեղ: