կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 14:55
Հասարակություն

Պերմյակովը մինչ Գյումրի գալը բուժվել է հոգեբուժարանում. Lifenews-ի սենսացիոն բացահայտումը

Պերմյակովը մինչ Գյումրի գալը բուժվել է հոգեբուժարանում. Lifenews-ի սենսացիոն բացահայտումը

Ռուսական LifeNews-ին Գյումրիում դաժան սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի մասին նոր մանրամասներ են  հայտնի դարձել:

 

Ըստ կայքի՝ նա Չիտայում ծառայության ժամանակ մեկ ամսից ավելի բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժարանում: Բժիշկները զորակոչիկի վարքագծում լուրջ շեղումներ են հայտնաբերել: Հայտնի է դարձել, որ Պերմյակովը զորակոչվել է Չիտայի №21250 զորամաս 2014-ի մայիսի 15-ին ու այնտեղ ծառայել մինչև դեկտեմբերի 3-ը: Եվ միայն տարվա վերջում է որոշվել նրան Գյումրի տեղափոխել:

 

Կայքը գրում է, որ քննիչներն այժմ փորձում են պարզել, թե ինչպես է թույլատրվել մշտապես հոգեբույժի մոտ ստուգվող ժամկետային զինծառայողին ուղարկել Հայաստան: Զինվորականներին մեղադրում են իրենց աշխատանքը պատշաճ չկատարելու մեջ: Չնայած քրեական գործի հարուցմանը՝ նրանք դեռ շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները, սակայն եթե դատարանը ապացուցի նրանց մեղքը, ապա կազատվեն աշխատանքից: