Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այս պահին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում է գտնվում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված 2 երեխա՝ 2004թ. և 2005թ. ծնված. Արցախում գտնվող՝ yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ երեխաները հրազենային վիրավորում են ստացել դպրոցից տուն գնալու ճանապարհին: Տղաներից մեկի մոտ ազդրոսկորային բաց բազմաբեկորային վնասվածք է և տրավմատիկ շոկ:
«Տղային վիրահատել ենք, մշակել ենք բաց վերքը, ազդոսկրի ձգում ենք արել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս տղայի մոտ առկա է ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք: Վիրահատել ենք, հակաշոկային թերապիա արել և արյան փոխներարկում: Նրա վիճակը նույնպես կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Նա տեղեկացրեց նաև, որ երկու վիրավորներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մարգարյանը հավաստիացրեց, որ վնասվածքներն այնպիսին են, որ հետագայում հետք չեն թողնի տղաների մոտ: