կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 12:23
Հասարակություն

Արցախի ազատամարտիկների միության շենքի մոտ կամավորներ են հավաքվում (լուսանկարներ)

Արցախի ազատամարտիկների միության շենքի մոտ կամավորներ են հավաքվում (լուսանկարներ)

Այս պահին Արցախի ազատամարտիկների միության շենքի մոտ տասնյակ կամավորներ են հավաքվել: Այս մասին Արցախից հայտնում է Yerkir.am-ի լրագրողը՝ նշելով, որ  հավաքվածների թիվը գնալով ավելանում է:

Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի ազատամարտիկների միության անդամ` 65-ամյա ազատամարտիկ Ալվարո Շեկյանը հայտնեց, որ հավաքվել են բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մեկնել ճակատ: «Այստեղ հավաքվածները կռվում բովված տղերքն են: Սահմանափակում չկա: Հավաքվել ենք ոչ թե նրա համար, որ խուճապ ստեղծվի, այլ, ընդհակառակը, ուզում ենք գնալ ճակատ, որպեսզի ջահել տղերքի կողքին լինենք, նրանց գոտեպնդենք: Խաղաղ ժամանակ էլ ենք գնում դիրքեր»,- ասաց նա և հավալեց, որ վերջին անգամ՝ 2015-ի սեպտեմբերին գնացել են Չինարիի դիրքերը:

Ազատամարտիկների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Հենզել Աբրահամյանն էլ նշեց, որ անհրաժեշտ պահին պատրաստ են մեկնել: «Պատրաստ ենք պատասխան տալ հակառակորդին: Ոչ մի թիզ հող չենք զիջելու»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: