Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ որոշ տեղեկությունների, բանակցություններ է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձևի և բովանդակության շուրջ։
Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցության մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ և կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել։ Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ մտքից։ Ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք է մեկնել Աբրահամյանին առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին։ ՀԱԿ-ի և ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջև կոնտակտային անձը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։