|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ օրերս մեկնել է Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունեցել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք զոհվածի եղբայր, անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իրենք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, հրապարակելը նպատակահարմար չհամարեց:
«Արա Աբրահամյանը մեզ խոստացել էր հանդիպումներ կազմակերպել, ինչն իրականացրեց: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ինչպես մեր գերեվարված զինվորներին վերաբերող, այնպես էլ մի շարք այլ հարցեր: Նպատակը մեկն է՝ պետք է ճանապարհ գտնել տուն վերադարձնելու այն գերիներին, որոնց տվյալները հաստատված են, պետք է պրոցեսներն արագացնել: Այս հարցում տարբեր ուղղություններով մեզ խոստացել են օգնել: Բոլոր հանդիպումներին ծնողներն անձամբ են մասնակցել»,-եզրափակում է Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ այցի կազմակերպման, այդ թվում՝ կեցության բոլոր ծախսերը հոգացել է Արա Աբրահամյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։