|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Տուրի մյուս պարտիաներն ավարտվել են հետեւյալ արդյունքով.
Անիշ Գիրի-Վեսելին Տոպալով՝ 0,5:0,5
Պետեր Սվիդլեր-Վիշվանաթան Անանդ՝ 0,5:0,5
Այս պահին ընթացի մեջ է Կարյակին-Կարուանա պարտիան, որում հաղթողը կդառնա նաեւ մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք, որ Արոնյանը վերջին տուրից առաջ կորցրել էր մրցաշարում հաղթելու շանսերը: