Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մի քանի տնտեսագետներ ու քաղաքագետներ քննարկեցին ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման տնտեսական ու քաղաքական հետևանքները Հայաստանի համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծիք հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները, գլոբալ առումով, երբեք չեն կարող լավը լինել ու հասնել ռազմավարական գործընկերության մակարդակի, քանի որ պատմականորեն է ապացուցվել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն իրար հակասող շահեր: Այլ հարց է, որ այդ հակասությունները Թուրքիան ու Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ կարող են անտեսել:
Ըստ Թորոսյանի` Մերձավոր Արևելքում վերջին ժամանակներս ռուս-թուրքական շահերը բախվեցին և, դեն նետելով տնտեսական համատեղ շահերը, բախվեցին քաղաքական առումով: Հետո Թուրքիան հասկացավ որ տնտեսապես-ֆինանսապես սկսում է տուժել, և ներողություն խնդրելու ու հարաբերությունները կարգավորելու հիմնական պատճառը դա էր:
«Ըստ էության` Էրդողանը ձախողեց, որովհետև չկարողացավ դիմակայել Մերձավոր Արևելքի ճգնաժամում Ռուսաստանի հուժկու մասնակցությանը: Դրանից հետո Էրդողանն առաջնորդվեց հայտնի սկզբունքով` եթե չես կարողանում կտրել ձեռքը, ապա պետք է այն համբուրես ու դնես ճակատիդ: Էրդողանը կփորձի վերականգնել իր սասանված հեղինակությունը և հաղթահարել Թուրքիայի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը»,- ասաց նա:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ Թուրքիան Ռուսաստանից ներողություն չի խնդրել, այլ ցավակցություն է խնդրել զոհի ընտանիքից` ասելով «անցած լինի», իսկ Պուտինը դա ընդունեց ներողություն և հաշտվեց նրա հետ: Հաշտությունը եղավ, քանի որ երկու պետություններն էլ Արևմուտքի հետ էին սկսել հակադրվել, որը կարող էր վերաճել ստրատեգիական հակադրության:
Արա Պապյանը մտավախություն հայտնեց, որ ռուս-թուրքական հաշտեցումը կարող է թիրախավորել ԼՂ հարցը: «Եթե առաջ սկզբունքը հետևյալն էր` տարածքներ` կարգավիճակի դիմաց, ապա հետո այն դարձավ կարգավիճակ` խաղաղության դիմաց, իսկ հիմա` խաղաղություն` կայունության համար, անգամ` խաղաղության երաշխիք չկա: Ահա թե ինչու ես լավատեսական կանխատեսում չունեմ ԼՂ հարցում, հետևաբար նաև` Հայաստանի համար` այդ մերձեցումից»,- ասաց նա: